Մեր մասին

Մենք կարևորում ենք ընտանեկան արժեքները, բարձր որակի ապահովումն ու նորարարությունները։

Կանաչ Գրուպը մրգերի աճեցմամբ, տեսակավորմամբ, փաթեթավորմամբ, պահեստավորմամբ, վերամշակմամբ և վաճառքով զբաղվող հայաստանյան խոշոր ընկերություններից է։ 

Տնկելով 200.000 պտղատու ծառ՝ 2015 թ․-ին մենք հիմնել ենք մոտ 50հա ինտենսիվ այգիներ, որտեղ աճեցվում է գլխավորապես խնձոր, ինչպես նաև՝ տանձ, բալ, սալոր և ազնվամորի։

Ստեղծելով միայն այն, ինչը կսպառեինք ինքներս

Մեր առաքելությունը

Ստեղծելով գյուղատնտեսական համակարգ, որը ներառում է ամբողջական շրջափուլ՝ մրգի աճեցումից մինչև վերամշակում և վաճառք՝  առաջնային ենք համարում սպառողներին մատակարարել թարմ, 100% բնական, սննդարար և համեղ արտադրանք, որը կգերազանցի նրանց սպասելիքները։

Մենք ձգտում ենք դառնալ ճանաչելի անուն թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում՝ պահպանելով որակի բարձր չափանիշները։

Մեր արժեքները

Ընտանեկան արժեքներն ու բարձր որակի ապահովումը մեր ընկերության հիմնաքարերից են։ Կարևորելով էկոլոգիապես մաքուր բերքն ու արտադրանքը, ինչպես նաև բարձր կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը՝ մենք ստեղծել ենք նոր անուն գյուղատնտեսական ոլորտում։

Մեզ համար կարևոր է մեր ընկերության արժեքներին հավատարիմ մնալը՝ միաժամանակ շեշտը դնելով նորարարությունների վրա։

Կանաչ Գրուպի հիմքում են ընտանեկան արժեքները, բարձր որակի ապահովումն ու նորարարությունները։