+374 44 144 154
kanachgroup@gmail.com

Մրգեր

Գոլդեն Դելիշես

Տեսակ – «Գոլդեն Դելիշես» Ծագում – ԱՄՆ, 1900 Գույն – Ոսկեգույն դեղին Բերքահավաք – Սեպտեմբերից Նկարագիր և առանձնահատկություններ՝ 19-րդ դարում ԱՄՆ-ում հայտնաբերված Գոլդեն Դելիշես անունով խնձորն իր գայթակղիչ ոսկեգույն արտաքին տեսքով և քաղցր համով գրավել է խնձորի սիրահարների սրտերը։ Խնձորի այս տեսակը տնային տնտեսուհիների ամենասիրելիներից է, ք

Եվ այսպես, եթե դուք փնտրում եք խնձորի մի տեսակ՝ մինչև 170գ զանգվածով, կլոր- կոնաձև, ամուր կեղևով, բաց կանաչ կամ ոսկե դեղին գույնով, քաղցր համի խիտ և միևնույն ժամանակ հյութեղ պտղամսով, ապա դուք ճիշտ ընտրություն եք կատարել՝ նախապատվությունը տալով Գոլդեն Դելիշես թագուհուն:

Գալա

Տեսակ – Խնձոր «Գալա» Ծագում – Նոր Զելանդիա, 1934թ. Գույն – Նարնջագույնից մինչև վառ կարմիր Բերքահավաք – Օգոստոսից սեպտեմբեր Նկարագիր և առանձնահատկություններ՝Նրբահամ և քաղցրաբույր, թանձր և հյութալի, դեղին պտղամսով, խնձորի մյուս տեսակների համեմատ ավելի նուրբ կեղևով և բարձր բերքատվությամբ՝ Գալան դարձել է այգեգործների սիրելին։ Այս համեղ տեսակը առավել հաճախ օգտագործվում է հյութերի արտադրության մեջ: Գալա տեսակը պատվաստման արդյունքում ստեղծել է բուսաբան Ջ.Հ. Քիդդը 1934թ. Նոր Զելանդիայում։

Գալան ունի տարատեսակներ, որոնցից ամենահայտնին Ռոյալ Գալան է։ Տեսակն առանձնանում է իր վառ կարմիր, հարուստ գույնով և կոնաձև արտաքինով։ Խնձորի այս տեսակն ունի թթու-քաղցր համ, խրթխրթան է և կշռում է մոտ 160գ։ Գալայի առաջին բերքահավաքը սկսվում է օգոստոսի կեսերին, և պտուղները շատ լավ պահպանվում են մինչև գարուն՝ չկորցնելով իրենց էլաստիկությունն ու հյութեղությունը։

Գրեննի Սմիթ

Տեսակ – Խնձոր «Գրեննի Սմիթ» Ծագում – Ավստրալիա, 1868թ. Գույն – Կանաչ Բերքահավաք – Հոկտեմբեր Նկարագիր և առանձնահատկություններ՝Գրեննի Սմիթ անունով շատ հարուստ կանաչ գույնի խնձորներն ստեղծվել են 1868թ.-ին՝ Ավստրալիայում: Տեսակի անվանումը թարգմանաբար նշանակում է «Տատիկ Սմիթ» ՝ Աննա Մարի Սմիթի պատվին, ով ըստ լեգենդի ստեղծել է խնձորի այս տեսակը։ Խնձորն ունի ամուր, դիմացկուն կեղև և հյութալի, նրբահամ պտղամիս։

Այս եզակի տեսակն ունի երկար պահպանման ժամկետ, պահանջում է չափավոր ջերմություն և լույս, բարենպաստ պայմաններում այն տարբերվում է պտղատվության հաճախականությամբ և բարձր բերքատվությամբ։ Իր թթու-քաղցր համի շնորհիվ Գրեննի Սմիթը լավագույն ընտրությունն է առողջ ապրելակերպ վարող մարդկանց համար՝ շնորհիվ ցածր կալորիականության (47կկալ/100գ) և կանաչ խնձորների շարքում հանքային բաղադրիչների, վիտամինների և սննդանյութերի լավագույն համադրության։ Հարկ է նշել, որ այս տեսակը նաև գուրմանների սիրելին է, այն լայն

Էլսթար

Տեսակ – Խնձոր «Էլսթար» Ծագում – Նիդեռլանդներ, 1950-ականներ Գույն – Կարմիր՝ դեղնականաչավուն երանգով Բերքահավաք – Օգոստոսից սեպտեմբեր Նկարագիր և առանձնահատկություններ՝Էլսթար տեսակը Գոլդեն Դելիշես և Ինգրիդ Մարի խնձորների խաչասերմամբ ստացված պտուղն է, որի արդյունքում միրգն ունի Գոլդեն Դելիշեսի ընդգծված քաղցր համը՝ հավասարակշռված Ինգրիդ Մարիի քաղցրությամբ: Այս տեսակը ստեղծվել է Նիդեռլանդներում՝ 1950-ականներին:

Էլսթար տեսակի առանձնահատկությունն իր ինտենսիվ զարգացումն է: Խնձորի միջին քաշը 160-180գ է, ունի հաճելի թթու-քաղցր համ, կեղևը խիտ է, փխրուն, հյութեղ և ունի խրթխրթան պտղամիս։ Իր առանձնահատուկ համի շնորհիվ Էլսթարը սովորաբար օգտագործվում է խնձորի սոուսների և անուշեղենների արտադրության մեջ։ Խնձորի գույնը դեղնավուն կանաչից մինչև վառ կարմիր է այն կողմում, որտեղ պտուղը ավելի շատ արևի ճառագայթներ է ստանում:

Ռեդ Դելիշես

Տեսակ – Խնձոր «Ռեդ Դելիշես» Ծագում – ԱՄՆ, 1875թ. Գույն – Մուգ կարմիր Բերքահավաք – Սեպտեմբերից հոկտեմբեր Նկարագիր և առանձնահատկություններ՝Եթե դուք փնտրում եք կլոր-կոնաձև, վերին հատվածում փոքր-ինչ շերտավոր խնձորի տեսակ, որն ունի կանաչ և կարմիր գույների համադրություն, ապա Ռեդ Դելիշես տեսակը լավագույն տարբերակն է։

Չհասունացած կաթնականաչավուն, ամուր խնձորները հասունանալուն պես դառնում են ավելի բուրավետ և փափուկ՝ մնալով փխրուն և հյութալի։ Պահեստավորման ճիշտ և բարենպաստ միջավայրում խնձորն ունի երկարատև կյանք։ Այս տեսակը չի սիրում ցածր ջերմաստիճան կամ երաշտային պայմաններ։ Պահանջում է կանոնավոր ոռոգում:

Կրիպսոն

Տեսակ – Խնձոր «Կրիպսոն» Ծագում – ԱՄՆ Գույն – Բալագույն Բերքահավաք – Սեպտեմբերից հոկտեմբեր Նկարագիր և առանձնահատկություններ՝Կրիպսոն տեսակի խնձորը ամենազգայուն խնձորն է արտաքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ՝ ցրտադիմացկունության ցածր մակարդակով: Այս տեսակի պտուղները անթերի արտաքին ունեն և գնահատվում են իրենց որակի և համի պահպանման համար:

Այս նուրբ տեսակն ունի բաց կանաչ գույն՝ հաճախ մանուշակագույն երանգով, և հասուն վիճակում պտուղները բալագույն են: Խնձորն ունի հաստ կեղև՝ պատված վարդագույն կետերով: Այն ունի ընդգծված թթու-քաղցր համ, հյութալի և անուշաբույր պտղամիս, չի հանդուրժում երաշտը: Հայաստանում Կրիպսոն տեսակի խնձորնեը հայտնի են Դեմիրճյան անվամամբ ի պատիվ հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի, ում շնորհից այս տեսակը Հայաստան բերվեց 70-ական թվականներին։

Փինք Լեդի

Տեսակ – Խնձոր «Փինք Լեդի» Ծագում – Ավստրալիա, 1973թ. Գույն – Դեղնականաչավուն՝ վարդագույն երանգով Բերքահավաք – Հոկտեմբեր Նկարագիր և առանձնահատկություններ՝Բուսաբան Ջոն Քրիպսը 1973թ. Ավստրալիայում առաջին անգամ բուծեց Քրիպս Փինք խնձորի տեսակը՝ խաչասերելով Գոլդեն Դելիշես և Լեդի Վիլիամս տեսակները։ Այս խնձորներից լավագույններն արդյունքում անվանվեցին Փինք Լեդի։

Փինք Լեդի խնձորի տեսակն առանձնանում է իր նրբագեղությամբ։ Դեղնա- կանաչավուն պտուղներն ունեն մինչև 10 սմ տրամագիծ և 190-210գ զանգված, ունեն խիտ և հյութալի, թթու-քաղցր պտղամիս՝ հարստացված վանիլային համով։ Փինք Լեդին առանձնանում է բարձր բերքատվությամբ, պահպանման լավ որակով, գերազանց արտաքին տեսքով, դիմացկունությամբ:

Ֆուջի

Տեսակ – Խնձոր «Ֆուջի» Ծագում – Ճապոնիա, 1930-ականների վերջ Գույն – Վարդգույն, կարմիր Բերքահավաք – Հոկտեմբեր Նկարագիր և առանձնահատկություններ՝1960-ականների սկզբին շուկայում հայտնված այս հիբրիդը ստեղծվել է 1930- ականների վերջին Ճապոնիայում Ֆուջիսակիի «Տոհոկու» հետազոտական կայանի գիտնականների կողմից։ Ֆուջին ստեղծվել է ամերիկյան Ռեդ Դելիշես և Վիրջինիա Ռալս Գենեթ տեսակների խաչասերման արդյունքում:

Խնձորները մեծ կամ շատ մեծ չափի են՝ մի քանի հարյուր գրամ քաշով և միջինում 75մմ տրամագծով: Այս տեսակի առավելություններից մեկն այն է, որ սառնարանային պայմաններում այն կարելի է պահել մինչև մեկ տարի։ Պտուղն ունի ամուր կեղև և քաղցր ամուր պտղամիս, բայց այն անընդհատ արևի լույսի կարիք ունի։ Այն առանձնանում է իր վառ վարդագույն կամ կարմրավուն գրավիչ արտաքինով և բարձր բերքատվությամբ։

Ջոնագոլդ

Տեսակ – Խնձոր «Ջոնագոլդ» Ծագում – ԱՄՆ, 1953թ. Գույն – Բաց կանաչ, բաց դեղին՝ կարմրավուն երանգով Բերքահավաք – Սեպտեմբեր Նկարագիր և առանձնահատկություններ՝Ձմեռային այս տեսակը յուրահատուկ է այնքանով, որ, կախված աճեցման տարածաշրջանից ,այն կարող է ունենալ տարբեր համային հատկանիշներ և գույն։ Ջոնագոլդի պտուղներն ունեն միջին հաստության, հարթ և խիտ կեղև, հասած պտուղները բաց կանաչ կամ բաց դեղին գույնի են՝ կարմրավուն երանգով։ Պտղամիսը հյութալի է՝ թթու-քաղցր համով և անուշ բույրով։

Այգեգործության մեջ այս պտուղը սիրելի է իր մեծ չափերի, անթերի կառուցվածքի և բարձր բերքատվության շնորհիվ։ Ջոնագոլդը լավագույն ընտրությունն է այն մարդկանց համար, ովքեր ունեն խնդիր ավելորդ քաշի հետ, քանզի թարմ վիճակում այն պարունակում է վիտամինների մեծ համախումբ և ունի ցածր կալորականություն։

Այդորեդ

Տեսակ – Խնձոր «Այդորեդ» Ծագում – ԱՄՆ, 1942թ. Գույն – կանաչ՝ կարմրավուն երանգով Բերքահավաք – Հոկտեմբեր Նկարագիր և առանձնահատկություններ՝ԱՄՆ-ում ստեղծված այս տեսակը վաղ հասունանալու առանձնահատկություն ունի։ Այդորեդը տարբերվում է մյուս խնձորներից իր հարթ կլորավուն և անթերի արտաքինով։ Նրա կանաչավուն դեղին գույնի կեղևն ունի կարմրավուն երանգ, որը գրավիչ տեսք է հաղորդում, իսկ միջինում 172գ զանգվածը ևս մեկ պատճառ է խնձորն ընտրելու համար։ Տեսակն ունի քաղցր-թթու համ, շատ հյութեղ և ամուր պտղամիս։

ԱՄՆ-ում ստեղծված այս տեսակը վաղ հասունանալու առանձնահատկություն ունի։ Այդորեդը տարբերվում է մյուս խնձորներից իր հարթ կլորավուն և անթերի արտաքինով։ Նրա կանաչավուն դեղին գույնի կեղևն ունի կարմրավուն երանգ, որը գրավիչ տեսք է հաղորդում, իսկ միջինում 172գ զանգվածը ևս մեկ պատճառ է խնձորն ընտրելու համար։ Տեսակն ունի քաղցր-թթու համ, շատ հյութեղ և ամուր պտղամիս։

Կոնֆերենս

Տեսակ – Տանձ «Կոնֆերենս» Ծագում – Մեծ Բրիտանիա, 1885թ. Գույն – Կանաչ Բերքահավաք – Սեպտեմբերից հոկտեմբեր Նկարագիր և առանձնահատկություններ՝Տեսակ – Տանձ «Կոնֆերենս» Ծագում – Մեծ Բրիտանիա, 1885թ. Գույն – Կանաչ Բերքահավաք – Սեպտեմբերից հոկտեմբեր

Տանձի այս տեսակը ստեղծվել է Բրիտանիայում՝ Թոմաս Ֆրենսիս Ռիվերսի կողից, Սավբրիջվորթ քաղաքի Ռիվերսի տնկարանում: Առանձնահատուկ բարձր բերքատվությամբ, խոշոր պտուղներով, համեղ պտղամսով, քաղցր և անուշաբույր է Կոնֆերենս տանձը։ Այն աշնանային վաղահաս տեսակ է, որն ունի երկարավուն նեղ կառուցվածք վերևի հատվածում և կլոր՝ ներքևի։

Ռեդ Քոմիս

Տեսակ – Տանձ «Ռեդ Քոմիս» Ծագում – Ֆրանսիա, 1800-ականներ Գույն – Կանաչ՝ կարմրավուն երանգով Բերքահավաք – Սեպտեմբեր Նկարագիր և առանձնահատկություններ՝Տանձի այս տեսակը ստեղծվել է Բրիտանիայում՝ Թոմաս Ֆրենսիս Ռիվերսի կողից, Սավբրիջվորթ քաղաքի Ռիվերսի տնկարանում: Առանձնահատուկ բարձր բերքատվությամբ, խոշոր պտուղներով, համեղ պտղամսով, քաղցր և անուշաբույր է Կոնֆերենս տանձը։ Այն աշնանային վաղահաս տեսակ է, որն ունի երկարավուն նեղ կառուցվածք վերևի հատվածում և կլոր՝ ներքևի։

Տանձի այս տեսակն ունի գրավիչ բույր և դեղնասպիտակավուն պտղամիս, որի կողքով անհնարա է անտարբեր անցնել։ Պտուղները միջին և մեծ չափերի են, ունեն հյութեղ և թթվաշ պտղամիս։