+374 44 144 154
kanachgroup@gmail.com

Մեր Տեսլականը

«Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ -ի նպատակն է ստեղծել եւ պահպանել կայուն զարգացող գյուղատնտեսական համակարգ, որն իր մեջ ներառում է այգեգործությունը, բերքի վերամշակումն ու արտադրանքի մատակարարումը սպառողներին։

Մենք հավատում ենք, որ Հայաստանն աշխարհում ունի իր մեծ ասելիքը գյուղատնտեսության ոլորտում, ուստի ձգտում ենք «Կանաչ» ապրանքանիշը դարձնել ճանաչելի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում իր արմատներով, ոլորտում առաջատար դիրքով, բարձր կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ, լավագույն որակով եւ մարդկանց կյանքի որակի բարելավմամբ։

Ինտենսիվ այգեգործություն

Ինտենսիվ այգիները մեծ տարածում ունեն աշխարհում դեռեւս 2000-ական թվականներից՝ շնորհիվ բերքատվության բարձր մակարդակի եւ ռեսուրսների արդյունավետ օգտագործման։ 2015թ. մեկնարկեց ինտենսիվ այգեգործության զարգացումը Կոտայքի մարզում եւ տնկվեց ավելի քան 200.000 հատ պտղատու ծառ։ Տնկիները Հայաստան են ներմուծվել Հոլանդիայից, Բելգիայից եւ Իտալիայից։

Մեր բերքն աճեցվում է ծովի մակարդակից 1330 մ բարձրության վրա եւ տարածվում է Նոր Արտամետ համայնքում։ Գյուղատնտեսության համար նպաստավոր բնակլիմայական պայմաններով այս տարածքում խնձորները հարստանում են վիտամինների եւ հանքանյութերի հատուկ համադրությամբ։ Նման խնձորներից ստացված արտադրանքը պահպանում է առողջության համար անհրաժեշտ վիտամինների եւ սննդանյութերի ամբողջ համալիրը:

Այգիներն ամբողջությամբ կահավորված են կարկտապաշտպան ցանցային համակարգով: Ցանցերը պաշտպանում են այգիներն ու բերքը կարկուտից, ցրտահարումից, արեւահարումից, թռչուններից եւ երաշխավորում են պտղի ամենաբարձր որակն ու լավագույն ծառայությունը մեր սպառողներին։

Տնկիների առողջության եւ երկարակեցության համար կարեւոր է ջրի հավասարաչափ եւ նպատակային բաշխումը, խորքային ոռոգումն ու ոռոգման ժամանակացույցը: Մեր այգիներում ներդրված կաթիլային ոռոգման համակարգը օպտիմիզացնում է ջրի օգտագործումը՝ ապահովելով ջրի, ինչպես նաեւ այլ ռեսուրսների զգալի խնայողություն։ Կաթիլային ոռոգման համակարգը կահավորված է արեւային կայաններով, որը սկսած 2020թ.-ից թույլ է տալիս իրականացնել այգիների ոռոգումը էլեկրտաէներգիայի մեծ խնայողությամբ։

Գյուղատնտեսական մեքենաներ

«Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ն Իսպանիայից ներմուծել եւ այգիներում շահագործման է հանձնել տրակտորների եւ այլ գյուղատնտեսական մեքենաների մեծ խմբաքանակ։

Սառնարանային տնտեսություն

Այգեգործությունը տնտեսության առաջնային ճյուղերից է, քանի որ թարմ պտուղները մարդու առողջ սննդակարգի կարեւորագույն բաղադրիչներից են։ Մարդու առողջության պահպանման համար անհրաժեշտ է ամբողջ տարվա ընթացքում օգտագործել թարմ պտուղներ: Թարմ մրգի որակը պահպանելու համար անհրաժեշտ է ճշգրիտ ջերմաստիճանի վերահսկում եւ օպտիմալ պահեստավորման պայմաններ։ «Ռոյալ Գլաս Գրուպ»-ի նպատակն էր ստեղծել մրգի պահեստավորման էներգախնայող, դիմացկուն, հիգիենիկ եւ ծախսարդյունավետ լուծումներ՝ շրջակա միջավայրի նվազագույն ազդեցությամբ։

Արդյուքում, 2019թ. այգիներին հարակից տարածքում հիմնվեց մոտ 3.000 ք/մ ընդհանուր մակերեսով ջերմակարգավորվող սառնարանային տնտեսություն՝ կահավորված Գերմանիայից եւ Իրանից ներկրված տեխնիկայով՝ նախատեսված ավելի քան 3.500 տ բերքի համար։ Սառնարանային համակարգը թույլ է տալիս սպասարկել ներքին շուկան ամբողջ տարին, ինչպես նաեւ կազմակերպել արտահանում տարվա ցանկացած եղանակին։ Սառնարանային տնտեսությունը բաղկացած է 10 խցիկներից, որոնցից յուրաքանչյուը տեղավորում է 800–1000 մեծածավալ պլաստիկ եւ փայտե տարաներ՝ 300-350 կգ տարողունակությամբ:

Տեսակավորման եւ վերամշակման հոսքագծեր

Ընկերությունը շարունակական ներդրումներ է կատարում բերքի տեսակավորման եւ վերամշակման տեխնոլոգիաներում՝ ապահովելու առավել արդյունավետություն ինչպես բերքի մատակարարման այգիներից մինչեւ սպառողը, այնպես էլ ստանալու առողջ արտադրանք, որը կգերազանցի ամենաքմահաճ սպառողների սպասելիքները։ Մեր ներդրած հոսքագծերը թույլ են տալիս թարմ մրգերն ու արտադրանքը մատուցել անթերի վիճակում։

Կարեւոր է նշել, որ մենք ունենք որակի վերահսկման մեր լաբորատորիան, որտեղ ուսումնասիրում եւ գնահատում ենք առկա գործընթացներն ու արդյունքները, ինչպես նաեւ զարգացնում ենք նոր ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս լինել մեկ քայլ առաջ հաճախորդների կարիքներից։

Գյուղմթերքի կյանքի երկարացման տեխնոլոգիա

Գյուղմթերքի կյանքի երկարացման տեխնոլոգիա

Մեր ընկերությունը հանդիսանում է «Ֆիտոմագ» ռոսական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որը մրգի և բանջարեղենի երկարաժամկետ պահեստավորման արդյունավետ տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դիրք է զբաղեցնում, և օգտագործվում է գյուղմթերքի կյանքի տևողության երկարացման համար: Ֆիտոմագի բարձր արդյունավետությունը ձեռք է բերվում միջոցի շատ ցածր խտություն օգտագործելիս: Կիրառվող խտությամբ միջոցն անվտանգ է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար:
Պտուղների, հատապտուղների եւ բանջարեղենի պահեստավորման տեխնոլոգիաները Ֆիտոմագի օգտագործմամբ ապահովում են
պահեստավորման և սպառողին հասցնելու ընթացքում բերքի սկզբնական որակի (թարմություն, գրավչություն, ամրություն, հյութեղություն, համ) և սննդային արժեքի առավելագույն պահպանում
բերքի արևային վնասվածքների, հնությունից քայքայման, թացությունից այրման, սնկերի առաջացման բացառում կամ կտրուկ նվազեցում, քաշի կորստի նվազոցում
ամբողջ տարվա ընթացքում բարձրորակ թարմ բերքի վաճառքի ապահովում, ինչպես նաև սառնարանային խցիկներից արտադրանքի փուլային վաճառքի հնարավորություն
էլեկտրաէներգիայի ծախսի կրճատում պահեստավորման ընթացքում։

Մրգի վաճառքի արկղերի արտադրություն

«Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ն ներդրել է մրգի եւ բանջարեղենի վաճառքի արկղերի արտադրության հոսքագիծ եւ Ռուսաստանի Դաշնությունից ներկրված հումքով իրականացնում է արկղերի արտադրություն։ Հոսքագիծը հնարավորություն է տալիս արտադրել արկղեր ցանկացած չափերի՝ նախատեսված համապատասխան միրգ/բանջարեղենի համար։