+374 44 144 154
kanachgroup@gmail.com

Մեր Ընկերությունը

«Ռոյալ ԳԼԱՍ Գրուպ» ՍՊԸ-ն ընտանեկան բիզնես է, որը հիմնադրվել է 2015թ.-ին և Հայաստան աշխարհում՝ Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում, հիմնում է կաթիլային ոռոգմամբ և կարկտապաշտպան ցանցային համակարգով մրգի ինտենսիվ այգիներ։ Շնորհիվ մշակված տեխնոլոգիայի՝ ապահովվում է այգիների բարձր բերքատվությունն ու որակը։ Ընկերությունը զբաղվում է մրգերի աճեցմամբ, պահեստավորմամբ, տեսակավորմամբ, փաթեթավորմամբ, վերամշակմամբ և վաճառքով։

 

Ընկերությունը մասնագիտացած է խնձորի, տանձի, բալի, սալորի և ազնվամորու այգիների տնկմամբ, սակայն մրգի տարատեսակներն ավելանում են տարեց տարի։ Հիմք ընդունելով շարունակական զարգացումը՝ բերքի որակի հաջողությունն ապահովվում է մրգի լավագույն տարատեսակների ընտրության հարուստ փորձի միջոցով։

«Կանաչ»-ը մեր ընկերության ապրանքանիշն է, որի ներքո իրականացվում է խնձորի, տանձի, բալի, սալորի և ազնվամորու վաճառքը, ինչպես նաև կազմակերպվում է մրգերի վերամշակումն ու իրացումը։

Մենք հավատարիմ ենք տարբեր մրգատեսակների աճեցման մեթոդների նորարարություններին և հետազոտություններին՝ կատարելով ներդրումներ նոր տեխնոլոգիաների մշակման մեջ, ինչը թույլ է տալիս զարգացնել ժամանակակից և կայուն գյուղատնտեսական փորձ շրջակա միջավայրի համար՝ հնարավորություն տալով սպառողներին ստանալ լավագույն գյուղմթերքը։

Ընկերության ներդրած կայուն զարգացող վերամշակման և աշխատանքյին ռեսուրսի ճիշտ, որակյալ ընտրության և արդյունավետ օգտագործման առանձնահատուկ պայմաններում դրախտային այգիների միրգը մշակվում է առանց թափոնի ՝ տալով էկոլոգիապես մաքուր և բոլորի քիմքին ցանկալի արտադրանք։